Сегодня: 06 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ադրբեջանի հորինած պահանջների զավեշտալի օրինակները ծայրահեղության են հասել․ «Գեղարդ» հիմնադրամ

Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ տևական պահանջներն, ինչպես նաև դրանց հիման վրա կեղծ պատմության ստեղծումը վերջին շրջանում ծայրահեղության է հասել: Արդյունքում «ծնվում են» իրականությանը հակասող նախագծեր, որոնցից մեկն էլ, այսպես կոչված, «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետությունն» է։ Այս մասին գրված է «Գեղարդ» հիմնադրամի հոդվածի մեջ։

2022 թվականի սեպտեմբերին մի խումբ ադրբեջանցիներ հայտարարություն տարածեցին ՀՀ-ի տարածքում «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» (ԳԶՀ) ստեղծման մասին, որի սահմաններն ընդգրկելու էին Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ Ադրբեջանցիներ Ռիզվան Թալիբովը և Մեհմեդ Ալի Արսլանն Անկարայում իրենց հայտարարեցին «Արևմտյան Ադրբեջանի Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» նախագահ և փոխնախագահ։ Իր խոսքում «նախագահ» Թալիբովը նշել էր, որ Թուրքիան առաջին երկիրն է, որը ճանաչել է այդ հանրապետությունը, ավելին՝ «Թուրքիան և Արևմտյան Ադրբեջանի Գոյչա-Զանգեզուրը մեկ ազգ, երկու պետություն են»։ Իսկ «փոխնախագահ» Մեհմեդ Ալի Արսլանը հավելել էր, որ Զանգեզուրն օսմանյան հող է։

Ըստ տարածված հայտարարության, որի մեջ արտացոլված էր նորաստեղծ «հանրապետության» ապագա կառավարության կառուցվածքը, մեկամսյա ժամկետում պետք է հայտարարվեր նաև խորհրդարանի (Ազգային ժողովի) գումարման մասին։ Նախատեսվում էր հանրապետության մայրաքաղաք հռչակել Կապան (ադրբ․՝ Գաֆան) կամ Վարդենիս (Բասարգեչար) քաղաքներից մեկը։ Ի դեպ, անհեթեթությունը հասնում էր նրան, որ հայտարարության տեքստում նշվում էր, թե հետագայում Հայաստանի հետ կհամաձայնեցնեն՝ այս երկու քաղաքներից որը կնախընտրի Հայաստանը՝ որպես ԳԶՀ-ի մայրաքաղաք։ Ավելին՝ հայտարարության 11-րդ կետում նշվում էր, որ «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը» դիտարկում և ընդունում է խաղաղ պայմաններում հայ բնակչության հետ համակեցությունը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ դաշնային իրավական հիմունքներով։ Նախագծի նախաձեռնողները բանակցություններ էին վարել նաև Իրաքի քրդերի՝ իսլամիստական շարժման առաջնորդ Ալի Բապիրի հետ։

Ըստ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ռիզվան Թալիբովը ծնունդով Խորհրդային Հայաստանի Ճամբարակի շրջանի Յանխակայա (Մեշաքենդ), այժմ՝ Անտառամեջ, գյուղից է։ Սովորել է Բաքվի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում․ քաղաքագիտության դոկտոր է։ Բայց, ինչպես պարզվում է, նա մեծ հեղինակություն չի վայելում Ադրբեջանում։ 2005 թվականին, երբ ձերբակալեցին Ալի Ինսանովին[1], Թալիբովն ստեղծեց և գլխավորեց վերջինիս իրավունքների պաշտպանության կոմիտեն։

Ադրբեջանական մեկ այլ «ծրագրի» ղեկավար Գաֆար Չախմախլին, որն ստեղծել էր «Իրևանի թուրքական հանրապետության վտարանդի կառավարությունը», Թալիբովին նշանակել էր այդ «հանրապետության» փոխնախագահ։ Սակայն 2021 թվականին նա հրաժարական էր տվել և մեկ տարի անց հայտարարել «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» ստեղծման մասին, որը Գաֆար Չախմախլին սադրանք համարեց և «Cebhe.info»-ին տված հարցազրույցում Թալիբովին մեղադրեց «արևմտյան ադրբեջանցիներին» պառակտելու մեջ։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքն» իր հերթին հայտարարեց, որ չի ճանաչում «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետություն» կոչվող կառույցը, առնչություն չունի դրա հետ, և նման սիրողական գործունեությունը համարում է վնասակար՝ «պատմական հողերը» վերադարձնելու տեսանկյունից։ Ավելին՝ Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի փոխնախագահ Հիքմեթ Բաբաօղլուն հայտարարեց, որ սա իսկական սադրանք է «Զանգեզուրի միջանցք»-ի բացման դեմ և հնարավոր է՝ Թալիբովը Զանգեզուրում քրդական պետություն ստեղծելու նպատակ ունի։ Բաբաօղլուն մատնանշում էր այն հանգամանքը, որ Թալիբովը Մեհմեդ Ալի Արսլանին նշանակել է փոխնախագահ, ով բանակցություններ է վարել Իրաքի քրդերի «Իսլամական արդարություն» կուսակցության ղեկավար Ալի Բապիրի հետ։ Ի դեպ, Մեհմեդ Ալի Արսլանը ծագումով քուրդ է։

Այն, որ Արսլանն Անկարայում նշել էր, թե Զանգեզուրն օսմանյան հող է, պատճառ դարձավ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի կողմից Ադրբեջանում բողոքի ակցիաների կազմակերպմանը։ Ըստ «Համայնք»-ի՝ նման հայտարարությունները վնաս կհասցնեն Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններին․ «սա խորամանկ ու ցինիկ սադրանք է՝ ուղղված Ադրբեջան-Թուրքիա եղբայրության դեմ»։

2023 թվականին Ռիզվան Թալիբովը հեռացվել է «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետություն» ղեկավարությունից, իսկ գոյություն չունեցող հանրապետության ղեկը տրվել է Թուրքիայում բնակվող Թունզալա Չալաբիևային։ Սակայն նույն թվականի օգոստոսին Թալիբովն ու Չալաբիևան ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից։ Դրանից մի քանի օր անց հայտարարվել էր այն մասին, որ «Գոյչա-Զանգազուրի Հանրապետության» նախաձեռնողները դադարեցրել են իրենց գործունեությունն ու հրաժարվել իրենց գաղափարներից։

Այսպիսով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակական պահանջներն ու կեղծ պատմության հիման վրա կառուցված ծրագրերն արտացոլում են Ադրբեջանի քաղաքականության և քարոզչության հակասությունները։ Նման սադրիչ նախագծերը հայտնվում են նաև գաղափարական, քաղաքական և անձնական շահերի բախման կիզակետում, ինչը հերթական ցուցիչն է, որ այդ ծրագրերը զուրկ են պատմական, գիտական և քաղաքական հիմնավորումներից։

Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проект АНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству Лермонтова Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Новый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работу Компания Ucom запустила сеть 5G в первых девяти городах Научитесь экономить. Международный день сбережений с Idram Junior Настала очередь приграничных сел: кто присоединится к инициативе? «Паст» Грузинская мечта и армянские галлюцинации Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизнь «Евразия» и музей дружбы армянского и русского народов отметили 110-летие Амо Сагияна Почему представители инициативы «АйаКве» отправились в Иракский Курдистан? «Паст» «Это позор каждого армянина»: как Аршак Карапетян комментирует шум вокруг «знаменитой фотографии»? «Паст» Свидетельство прямого презрения и несерьёзного отношения: история одной фотографии «Это позор каждого армянина»: Аршак Карапетян отреагировал: Past. am В июне 2024 г. в Стамбуле, в отеле Интерконтиненталь состоялась встреча։ информация из турецких источников Армения между двух огней: «Паст» От гостиничного комплекса до яиц, водки, а теперь и природной родниковой воды: бизнес «современного олигарха» продолжает процветать: «Паст» Ucom и общественная организация SunChild установили очередную солнечную электростанцию в Варденисе Фильм режиссера Татев Мкртчян «Папа» получил специальный диплом на фестивале «Евразия-Кинофест» за лучшее режиссерское решение Молдавский провал повысит «цену» Пашиняна: «Паст» «Власть слаба, вместо того, чтобы уменьшилось число неграмотных в правительстве, оно увеличивается: мы знаем, кто будет нашими членами правительства, если мы станем властью»: «Паст» Конверс Банк и Kapitalbank подписали соглашение о сотрудничестве на Sibos 2024 IDBank и Idram – участники Mantashyants Global Expo IDBank - участник HR Expo 2024 Почему армянский деятель, житель России, посетил парламент РФ? «Паст» Идеолог «Реальной Армении» и настоящая ... реальность: «Паст» Международная конференция консультантов CMC прошла в Армении с участием представителей из примерно 30 стран Единственная из Армении։ за что армянская компания вошла в авторитетную рейтинговую таблицу? «Паст» Акции в ближайшее время не ограничатся только информированием: что будет предложено оппозиционным силам? «Паст» Первый международный кинофестиваль «Евразия» пройдет в Москве с 17 по 21 октября