Նշված շրջաններում ձյուն է սպասվում
Երևան քաղաքում՝ նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 12-ի և 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումններ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ 13-15-ին, 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։