Որքան են կազմել հանցագործությունների թիվը հունվար-սեպտեմբեր ամիսներին
Գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 2024 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին կազմել է 28 հազար 269 դեպք։ Կատարված հանցագործություններից 13 հազար 816 դեպքը գրանցվել է որպես ոչ մեծ ծանության, իսկ 9 հազար 206 դեպքը՝ միջին ծանության, 3 հազար 822 դեպքը՝ ծանր, իսկ 1 հազար 425 դեպքը՝ առանձնապես ծանր։
Հանցագործությունների ընդհանուր քանակից կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ 90 դեպք։ Մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները կազմել է 5 հազար 428 դեպք։
Գրանցված հանցագործությունների քանակն՝ ըստ ծանրության, ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի, 2024 թվականի հունվար-սեպտեմբերի ունեցել է հետևյալ պատկերը։