Յամալը լավագույններից մեկն է, բայց դառնալ Մեսսիի նման, հավանաբար նրան չի հաջողվի. Խավիեր Տեբաս
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի հեռանկարների մասին։ «Կապտանռնագույնների» երիտասարդ իսպանացուն հաճախ են համեմատում թիմի նախկին աստղ Լիոնել Մեսսիի հետ:
«Լեոյի մակարդակին հասնելը գրեթե անհնար է։ Կարծում եմ՝ Լամինը լավագույններից մեկն է, բայց դառնալ Մեսսիի նման հավանաբար նրան չի հաջողվի։ Նա կարող է ունենալ նույն հատկանիշներն ինչ ուներ Մեսսին իր տարիքում, բայց Լիոնելը լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ։ Կարծում եմ, որ դա անհնար է, քանի որ Մեսսին առանձնահատուկ է»,- Տեբասի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները:
Յամալը 17 տարեկանում հասցրել է 67 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» հիմնական կազմում՝ դառնալով 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։