Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով
Հայաստանի կառավարությունը «e-draft» իրավական ակտերի միասնական կայքում ներկայացրել է արտահանման խթանման նպատակով մաքսատուրքի փոխհատուցման ծրագրի նախագիծ։
Նախագծով առաջարկվում է Հայաստանից արտահանվող ապրանքների համար ներմուծման երկրում սահմանված մաքսատուրքի գումարի փոխհատուցում տրամադրել՝ նպաստելով արտահանման ծավալների աճին և հայկական արտադրանքի ներկայացվածության ամրապնդմանը միջազգային շուկաներում։
Արտահանող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին մաքսատուրքի փոխհատուցումը տրամադրվելու է հետևյալ սկզբունքներով՝ փոխհատուցման չափը կհամապատասխանի ներմուծման երկրի օրենսդրությամբ սահմանված մաքսատուրքի դրույքաչափին։ Փոխհատուցման հիմքում կլինի ապրանքի արտահանման մաքսային արժեքը։
Փոխհատուցումը կտրամադրվի պետական բյուջեի միջոցներից։