Արցախում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատարը նոր պաշտոն է ստացել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Արցախում ռուսական խաղաղապահ միավորման նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովը նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի առաջին տեղակալ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 2020 թ-ի աղետալի պատերազմից ու Արցախի մասնակի օկուպացիայից հետո Մուրադովն այնտեղ տեղակայվող ռուսական խաղաղապահ զորքերի առաջին հրամանատարն էր։