Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով
Կարգավորման ճանապարհին հասնելու համար անհրաժեշտ է նախ լուծել ուկրաինական հակամարտության բուն պատճառները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք ունենք կարգավորման համար անհրաժեշտ բացարձակապես հստակ պարամետրեր: Իհարկե, կարգավորման ճանապարհին հասնելու համար անհրաժեշտ է լուծել այս հակամարտության բուն պատճառները», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Խոսելով ուկրաինական հակամարտության կարգավորման պարամետրերի մասին՝ Պեսկովը նշել է, որ, բացի հիմնական պատճառներից, անհրաժեշտ է հաշվի առնել «այն թեզերը, որոնք Ռուսաստանի նախագահն ուրվագծել է հունիսին՝ երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ ունեցած ելույթում։