Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակ
Այս պահին առկա տեղեկատվությամբ Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 27-ին թուրքամետ ահաբեկչական խմբավորումները Հալեպի շրջանում հարձակում են գործել սիրիական բանակի և դաշնակից ուժերի դիրքերի վրա, որի ընթացքում զինյալներին հաջողվել է գրավել մի շարք գյուղեր և մոտենալ մարզի վարչական կենտրոնին։ Նշվում էր, որ թուրքամետ արմատական խմբավորումները գտնվում են Հալեպ քաղաքից 7-10 կիլոմետր հեռավորության վրա։