ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար
ՀՀ քաղաքացիություն ստանալը որևէ կերպ չի հակասում Արցախ վերադարձի իրավունքին: Այս մասին ասել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանն ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկման ժամանակ:
«Ես հակված եմ այն մտքին, որ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում վերադարձի իրավունքի վրա: Վերադարձի իրավունքը, որպես հստակ իրավունք, միջազգային իրավական համակարգում շատ տեղերում չէ, որ ամրագրված է»,- ասաց նա:
ՆԳ փոխնախարարի խոսքով` հստակ է` ՀՀ քաղաքացիություն ընդունել-չընդունելը որևէ ազդեցություն այս թեմատիկայի վրա չունի: