Եվրոպական խաղեր. Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը կպայքարեն ոսկե մեդալի համար
Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կպայքարի տիտղոսի պահպանման համար:
Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի բռնցքամարտի 64 կգ քաշային կարգում Բաչկովը կիսաեզրափակչում մրցեց Նիդերլանդներից Լակրուզ Էնրիկեին ու դուրս եկավ եզրափակիչ:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Հովհաննիսյանը նույնպես դուրս եկավ Եվրոպական խաղերի եզրափակիչ:
Կիսաեզրափակչում Հովհաննիսյանը մենամարտեց իռլանդացի Ռեգան Դալիի հետ և հաղթեց 3։2 հաշվով: Հայ բռնցքամարտիկը դուրս եկավ եզրափակիչ ու ոսկե մեդալի համար կպայքարի վրացի Սախիլ Ալախվերդովիի հետ։
Լուսանկարը` Armnoc