«Երբ փառքի ճանապարհին ես, շատերն են կողքիդ, բայց, երբ այդ ամենը հանդարտվում է, պատկերն ավելի պարզ ես տեսնում». Սյուզաննա Մելքոնյան
«Միշտ պետք է հիշել, որ վերջակետ դնելը, կոտրվելը, քաշվել մի կողմն ամենահեշտն է: Կախված է նրանից, թե դու ինչքան ես սիրում քո նպատակը, ինչ ես ուզում դրանով ասել, ու արդյոք պատկերցնում ես առանց դրա քո կյանքը»,- «Կյանքի ճանապարհին» հաղորդման շրջանակներում պատմել է երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը:
Նա նշել է, որ երբ փառքի ճանապարհին ես, ինչ-որ հաջողության ես հասնում, շատերն են քո կողքին, բայց, երբ այդ ամենը հանդարտվում է, դու ավելի պարզ ես պատկերը տեսնում:
«Կային մարդիկ, որոնց ես բացահայտեցի՝ վատ իմաստով, հասկացա, որ կան տեսակներ, ովքեր «պետք եղած պահին» են քո կողքին:
Բայց իրենք էլ են դաս տալիս մարդկանց: Յուրաքանչյուր մարդ, ով մտնում է մեր կյանք, պատահաբար չի մտնում ու դուրս գալիս: Ինձ համար հեշտ չի եղել այս բացահայտումը, թեև ինձ գիտեն որպես ուժեղ աղջիկ, բայց դրան զուգահեռ ես հոգու խորքում շատ խոցելի եմ: Կյանքի այդ շրջանները մեզնից յուրաքանչյուրին պետք են, որովհետև սա դաս է ճիշտ դրսևորվելու»,- անկեղծացել է երգչուհին: