Մակրոնը նոր վարչապետ է նշանակել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կենտրոնամետ քաղաքական գործիչ Ֆրանսուա Բայրուին նշանակել է երկրի նոր վարչապետ՝ փորձելով վերջ դնել մի քանի ամիս շարունակվող քաղաքական անկայունությանը: Այս մասին գրում է BBC-ն:
Մակրոնի դաշնակից Բայրուն գլխավորում է «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունը:
Հատկանշական է, որ 73-ամյա Բայրուն Մակրոնի պաշտոնավարման ընթացքում Ֆրանսիայի արդեն 4-րդ վարչապետն է: Նախորդը՝ Միշել Բառնիեն, պաշտոնավարել է ընդամենը 3 ամիս ու պաշտոնից հեռացվել խորհրդարանի կողմից անվտանհության քվե ստանալուց հետո:
Ֆրանսիայում քաղաքական անկայունություն է սկսվել այն ժամանակվանից, երբ Մակրոնն ամռանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել։ BFMTV-ի համար անցկացված հարցումը ցույց է տվել, որ ֆրանսիացի ընտրողների 61%-ը անհանգստացած է քաղաքական իրավիճակով: Մակրոնը, ճգնաժամի ֆոնին, ասել է, որ պատրաստվում է շարունակել պաշտոնավարումը մինչև իր երկրորդ ժամկետի ավարտը՝ 2027 թվականը։