Сегодня: 18 Декабрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՊԵԿ տեղեկատվական մի քանի համակարգ դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը հասանելի չեն լինելու

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված 2025 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը։

Ինչ հնարավորություններ կապահովի նոր համակարգը Նոր անձնական հաշվի քարտի համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են հարկ վճարողների համար պարզեցնելու և ավելի համակարգված դարձնելու հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը։

Գործելու են հարկային պարտավորությունների առանձնացված հաշվառման կարգավորումներ, որով պայմանավորված՝ գործող մեկ անձնական հաշվի քարտի փոխարեն գործելու են երկու տարբեր քարտեր։ Հաշվարկներով առաջացած պարտավորությունները հաշվառվելու են հարկատեսակների անձնական հաշվի քարտում, իսկ վարչական ակտի պարտավարությունները` վարչական ակտի անձնական հաշվի քարտում։

2025 թվականից վարչական ակտով առաջացած պարտավորությունների մարման համար անհրաժեշտ է  վճարումը կատարել 900008000771 վարչական ակտերի միասնական հաշվին, իսկ հաշվարկներով առաջացած հարկային պարտավորությունների մարման  համար՝ գործող  900008000490 հարկատեսակների միասնական հաշվին։

Հարկ վճարողները հնարավորություն կունենան ինքնուրույն որոշել հարկատեսակների պարտավորությունների մարման առաջնահերթությունը՝ մինչև տվյալ հարկատեսակի վճարման վերջնաժամկետը։ Հարկ վճարողներն այժմ չունեն ընտրության հնարավորություն, քանի որ պարտավորությունները միասնական հաշվից մարվում են միայն ինքնաշխատ եղանակով` պարտավորությունների հաշվառման օրով։

Հարկային պարտավորությունների ճշտումները հարկատեսակների անձնական հաշվի քարտերում կհաշվառվեն դելտայով` ճշտված և նախորդ հաշվարկի տարբերության չափով։ Ներկայում տվյալ հարկատեսակի մասով պարտավորությունների վերահաշվարկն իրականացվում է ամբողջ ճշտված ժամանակահատվածի համար:

2025 թվականից ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի հաշվանցումը կիրականացվի ներմուծման օրը ներառող հաշվետու ամսում, եթե ներմուծման համար փաստաթղթերը հարկային մարմին կներկայացվեն ու ԱԱՀ-ի գումարները կվճարվեն ներմուծման ամսում։ Իսկ ներկայում ներմուծման ամսում հաշվանցումներ կատարվում են, եթե նշված պահանջներն ապահովվում են մինչև ներմուծման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

ՊԵԿ-ը հարկ վճարողներին տեղեկացնում է Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հասանելի չեն լինելու ՊԵԿ հաշվետվությունների ներկայավման էլեկտրոնային համակարգը, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, տաքսի ծառայության My Tax հավելվածի ամսական հայտարարություն ներկայացնելու հնարավորությունը։

Իսկ Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը հասանելի չի լինի 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը, ուստի այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումը։ Սակայն հարկ վճարողների համար նշված ժամանակահատվածում մշտապես հասանելի կլինեն Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման e-invoicing և ՀԴՄ համակարգերը։

Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար և հույս հայտնում, որ դրանք կլինեն նվազագույնը, քանի որ նշված համակարգերն անհասանելի կլինեն տոնական օրերին։

Зеленский исключил «заморозку» войны для переговоров с Россией после прихода Трампа к власти Фонд «Музыка во имя будущего» отпраздновал свой пятилетний юбилей гала-концертом IDBank, Idram и idplus на Big Christmas Market Кто к чему готовится? «Паст» Как только стал исполняющим обязанности мэра, вступил в ГД: «Паст» Аршак Карапетян переходит к новому формату: «Паст» У них есть решение по поводу российских каналов: «Паст» В результате крушения лодки в Нигерии погибли по меньшей мере 20 человек Эдмон Марукян пышно отметил девятую годовщину своей партии: «Паст» Лучшие подарки на Новый год для ваших близких Ucom и Sunchild установили солнечную электростанцию в детском саду Алаверди Трамп: За событиями в Сирии стоит Турция, которая хотела этого тысячу лет Кто положил глаз на Техутский рудник? Новые подробности: «Паст» Число погибших в секторе Газа превысило 45 000 человек В Германии проголосовали за роспуск правительства: В стране пройдут досрочные выборы Пресс-секретарь Путина: Окончательных решений относительно российских военных баз в Сирии нет В Москве существует явная политическая воля решить существующие проблемы в российско-армянских отношениях: Копыркин Бундестаг проголосует по вопросу о доверии Олафу Шольцу В МВД РА обсудили сотрудничество с ФБР США Если Грузия откажется от своих ценностей и традиций, ее членство в ЕС будет бессмысленным: Президент Мэр Еревана: Сейчас мы стараемся сделать все возможное, чтобы поток автомобилей в Ереване сократился Погода в Армении: морозы ослабеют Сенсационное поражение «Барселоны» Миру – мир? Азербайджан потратит на оборону пятую часть бюджета Тайвань зафиксировал приближение пяти самолетов и шести кораблей КНР В Ереване подожгли автомобиль начальника отдела ВП МО Пугающая картина: Представители омбудсмена Армении посетили с необъявленным визитом детский дом в Гюмри Курс биткойна установил новый рекорд Трюдо проведет перестановки в правительстве Стипендиаты фонда «Музыка во имя будущего» выступили на гала-ужине COAF, став частью цепи доброты В Москве прошел медиатур «Евразия» Почему пашиняновская власть общается с народом только репрессивными методами? «Паст» Он вступил в соревнование с самим собой: «Паст» Почему УЕФА установил такое суровое наказание? «Паст» Турция спустя 12 лет вновь откроет посольство в Сирии Братья Есаян приобрели контрольный пакет акций ирландского телеком-оператора связи: «Паст» Президент Грузии: Если завтра что-то произойдет, ответственность будет только на мэре Тбилиси За счет чего хочет обеспечить победу миротворческой миссии Трампа в Закавказье? «Паст» Медведев: Украина или будет с Россией, или исчезнет с карты мира Мировой госдолг вырос на $42,4 трлн.