Լոռիում բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Toyota Carina»-ն. կա 2 զոհ, 1 վիրավոր
![](/timthumb.php?src=/disc/17-12-24/bc8f5c665bd1a02041f0778354d4b59a.jpg&w=708)
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes Sprinter» և «Toyota Carina» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանով 2 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: