Նյու Յորքում այսօր սկսում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, Հայաստանից մասնակցում է 12 հոգի
Նյու Յորքում այսօր` դեկտեմբերի 26-ին, մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարին կմասնակցեն նաև Հայաստանի 12 պատվիրակ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Տղամարդկանցից հանդես կգան Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Էմին Օհանյանը, կանանցից՝ Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։
Առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 28-ին։