Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանի հոգեհանգստի արարողությունը
Երեւանի Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ավտովթարում զոհված ծանրամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանի հոգեհանգստի արարողորությունը։
Աղասի Աղասյանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ 3–ամյա Լիան եւ 7 տարեկան Աղասի Աղասյան կրտսերը։
Հոգեհանստի արարողությանը ներկա էին հայկական մարզաշխարհի ներկայացուցիչները, Աղասի Աղասյանի ընկերներն ու հարազատները։
Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 10-ին ժամը 13։00-ին նույն եկեղեցուց։
Աղասի Աղասյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 29-ին։ Ծանրամարտով սկսել է մարզվել մարզիչ Երվանդ Կիրակոսյանի մոտ: Առաջին միջազգային մրցումը եղել է 2005 թվականին՝ Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունը, որտեղ 6-րդ տեղ է գրավել: 2005-2008 թվականների դադար է տվել։
2008-ի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում գրավել է երրորդ տեղը, դրանից հետո երկու անգամ դարձել է Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն։ Աղասի Աղասյանը մարզական կարիերան ավարտել է 2017 թվականին: Կարիերան ավարտելուց հետո Աղասի Աղասյանը զբաղվել է մարզչությամբ: