«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվում է Դանի Ալվեսի ծառայություններով
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը հնարավոր է այս ամռանը միանա Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռանալուց հետո Ալվեսն ունի ազատ գործակալի կարգավիճակ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը ցանկանում է մեկ տարվա պայմանագիր առաջարկել 36-ամյա ֆուտբոլիստին։ Գվարդիոլան ու Ալվեսը միասին աշխատել են «Բարսելոնայում»։ Կողմերն արդեն բանակցում են, հաղորդում է Globo Esporte-ն։
Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը կարիերայի ընթացքում նվաճեց 40 տիտղոս։
Ալվեսը Բրազիլիայի հավաքականի հետ երկրորդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը։ Երկու անգամ էլ նա ազգային թիմում դարձել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող։
36 տիտղոս էլ Ալվեսը նվաճել է «Սեւիլիայի», «Բարսելոնայի», «Յուվենտուսի» եւ ՊՍԺ-ի հետ։