Сегодня: 25 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նախագահ Թրամփը պատրաստվում է վնասել ԱՄՆ շահերին՝ պարզապես Էրդողանին գոհացնելու համար. Սասունյան

Նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ սխալ թույլ տալու եզրին է, վտանգի ենթարկելով Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի այլ անդամների ապահովությունը, եթե որոշի պատժամիջոցներ չկիրառել Թուրքիայի նկատմամբ ռուսական S-400 հրթիռները ձեռք բերելու համար, որոնք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զինահամակարգին եւ բացահայտում են ամերիկյան օդուժի նորագույն F-35 կործանիչների գործողության գաղտնիքները: Այս մասին իր հոդվածում նշել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

 Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեք բանաձեւ է ընդունել, նախազգուշացնելով Թուրքիային չգնել ռուսական հիթիռները, եւ սպառնացել է արգելել F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Բացի այդ, պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ ազգային անվտանգության պաշտոնյաները հրապարակայնորեն հայտարարել են, որ Միացյալ Նահանգները խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ ռուսական հրթիռների ձեռքբերման համար: Թրամփը, լինելով անվճռական մարդ եւ սեր տածելով բռնապետերի, եւ, հատկապես Թուրքիայի բռնակալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ, իր ամենագլխավոր խորհրդականներին եւ Կոնգրեսի մեծամասնությանն անտեսելու եզրին է՝ թույլ տալով Թուրքիային խախտել ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքը:

2019 թ. հունիսի 29-ին, երբ G-20-ի երկրների ղեկավարները հանդիպեցին Ճապոնիայի Օսակա քաղաքում, Էրդողանը վերջին հնարավորությունն ուներ համոզելու Թրամփին չպատժել Թուրքիային հրթիռների ձեռքբերման համար:

Ահա հատվածներ Թրամփի խիստ մտահոգիչ հայտարարություններից, որոնք նա արել է Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, լրագրողների ներկայությամբ.

Նախագահ Թրամփ. «... Ինձ համար մեծ պատիվ է լինել ընկերոջս հետ, մի մարդու, որի հետ շատ մտերիմ եմ եղել բազմաթիվ առումներով, եւ նա շատ լավ աշխատանք է անում, Թուրքիայի նախագահի: Եվ մեր հանդիպումը հիմնականում կապված է առեւտրի հետ: Մենք ավելի ու ավելի շատ բիզնես ենք անում եւ ակնկալում ենք, որ հնարավոր կլինի քառապատկել այդ բիզնեսի ծավալները Թուրքիայի հետ: Մենք կարծում ենք, որ դա հոյակապ կլինի:

Նրանք հմուտ վարպետներ են եւ հոյակապ արտադրանք ունեն: Եվ մենք բացահայտում ենք այդ: Մենք նաեւ ռազմական արտադրանքի առեւտուր ենք անում, նրանք բավականին շատ են գնում մեր ռազմական տեխնիկայից: Եվ ինձ համար մեծ պատիվ է լինել Ձեզ հետ, պարոն Նախագահ»:

Այնուհետեւ մատնացույց անելով սենյակում գտնվող Էրդողանի շքախմբին, Թրամփն ասաց. «Նայեք այս մարդկանց, ինչ լավն են նրանք: Նայեք նրանց: Այնքան հեշտ է նրանց հետ բանակցել: Նայեք նրանց: Հիմնական դերասաններ: Հոլիվուդյան շրջանակներում նրանց նման մարդիկ չեն պատրաստում»:

Էրդողանը պատասխանեց. «Պարոն Նախագահ, նախ, ուզում եմ հայտնել, որ մեզ համար շատ կարեւոր է միասին հավաքվել Օսակայի գագաթնաժողովում: Եվ մենք այժմ նպատակ ունենք հասնել 75 միլիարդ դոլարի առեւտրային մակարդակի: Շատ քայլեր կան, որոնք մենք պետք է անենք պաշտպանական արդյունաբերության ոլորտում, բայց ավելի կարեւոր է, որ մենք ունենք ռազմավարական գործընկերություն: Իսկ ռազմավարական գործընկերությունը նաեւ մեզ խրախուսում է ստեղծել համերաշխություն բազմաթիվ ոլորտներում, եւ ես լիովին համոզված եմ, որ մեր համերաշխությունը կշարունակվի ռազմավարական գործընկերության շրջանակներում»:

Այս ներածական ելույթներից հետո Թրամփը պատասխանեց լրագրողների հարցերին.

Լրագրող. «Պարոն Նախագահ, ի՞նչ եք անելու S-400-ների հետ: Արդյոք ԱՄՆ-ը պատրաստվում է պատժամիջոցնե՞ր կիրառել, եթե նա ձեռք բերի դրանք»:

Թրամփ. «Դե, մենք քննարկում ենք դա: Մենք բարդ իրավիճակում ենք, քանի որ նախագահին թույլ չի տրվել գնել «Փեթրիոթ» հրթիռներ: Ուստի, երբ նա գնել է մյուսները՝ S-200-ներ կամ 400-ներ, երբ նա գնել է դրանք, նա ցանկացել է դա անել, սակայն Օբամայի վարչակազմը նրան դա թույլ չի տվել, մինչեւ որ նա գործարք է կնքել այլ հրթիռներ ձեռք բերելու համար: Այսպիսով, նա գնում է այլ հրթիռ, իսկ հետո հանկարծ նրանք ասում են «Այժմ դուք կարող եք գնել մեր հրթիռը»: Դու չես կարող նման բան անել: Դա լավ չէ, լավ չէ»:

Լրագրող. «Արդյոք դա նշանակում է, որ հնարավոր է, այնպես որ կարող եք...»:

Թրամփ. «Մենք փնտրում ենք տարբեր լուծումներ: Դա խնդիր է, դրա մասին հարց չկա: Մենք փնտրում ենք տարբեր լուծումներ: Բայց նրան արգելված էր գնել, մինչեւ որ նա ասաց, թե ուրիշ բան է գնում: Իսկ հետո, երբ նա ուրիշ բան է գնում, բոլորն ասում են՝ «Լավ, Դուք կարող եք դա գնել: Դուք չեք կարող այդպես գործ անել: Թուրքիան եղել է մեր ընկերը եւ նրանք արել են, մենք միասին մեծ բաներ ենք արել: Մենք խոշոր առեւտրային գործընկերներ ենք: Մենք պատրաստվում ենք ավելի խոշոր դառնալ: Ես կարծում եմ, որ 75 միլիարդը քիչ է: Կարծում եմ, որ շուտով այն կլինի ավելի քան 100 միլիարդ դոլար: Դուք չեք կարող վարվել մարդկանց հետ այնպես, ինչպես Օբամայի վարչակազմն էր անում...»:

Լրագրող. «Արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցնե՞ր կկիրառի Թուրքիայի դեմ S-400-ի ձեռքբերման համար»:

Թրամփ. «Մենք հետեւում ենք դրան: Բայց դա երկիմաստ է՝ դա երկկողմանի փողոց է: Նրանք չեն վաճառել նախագահին, նրանք թույլ չեն տվել նրան գնել հրթիռը, որը նա ցանկացել է գնել, որը «Փեթրիոթն» էր: Իսկ հետո, երբ նա գնեց ուրիշից, նա ասաց «Այժմ մենք ձեզ կվաճառենք «Փեթրիոթը»: Այնպես որ, ես պետք է ձեզ ասեմ՝ նա ՆԱՏՕ-ի անդամ է, նրա հետ ես ընկերացել եմ: Պետք է արդարացի վերաբերվեք մարդկանց հետ: Դուք հասկանում եք դա: Դուք պետք է արդարացի վերաբերվեք մարդկանց հետ: Եվ ես չեմ կարծում, որ նրա հետ արդարացի վարվեցին: Չեմ կարծում, որ նրա հետ արդարացի վարվեցին»:

Լրագրող. «Գնդակը Ձեր դաշտում է, պարոն Նախագահ: Դուք կանե՞ք: Դուք եք որոշում կայացնողը: Պատժամիջոցնե՞ր կկիրառեք»:

Թրամփ. «Լավ, կտեսնվենք հյուրանոցում, ժամը 3:30-ին...»:

Լրագրող. «Պարոն Նախագահ, Դուք պատրաստվո՞ւմ եք հուլիսին մեկնել Թուրքիա: Դուք հուլիսին կմեկնե՞ք Թուրքիա, պարոն Նախագահ: Ե՞րբ եք գնալու Թուրքիա»:

Թրամփ. «Ինչ-որ պահի ես կմեկնեմ Թուրքիա: Ինձ հրավիրել են, եւ ես կմեկնեմ Թուրքիա, այո»:

Լրագրող. «Ա՞յս տարի, պարոն Նախագահ: Ա՞յս տարի կմեկնեք Թուրքիա: Հուլիսի՞ն կմեկնեք»:   

Թրամփ. «Մենք ամսաթիվ չենք նշանակել»:

Ապշեցուցիչ է, որ Թրամփը կողմնակցում է թուրք ղեկավարին ընդդեմ նախկին նախագահ Օբամայի, ԱՄՆ Կոնգրեսի եւ սեփական ազգային անվտանգության պաշտոնյաների: Երկրորդ, սուտ է, որ նախագահ Օբաման մերժել է Թուրքիային վաճառել ամերիկյան «Փեթրիոթ» հրթիռները: Թուրքիան չի ընդունել վաճառքի պայմանները:

Ինչպես իր որոշումներից շատերում, Թրամփը կարծես թե իր անձնական շահերը՝ մի քանի միլիոն դոլարի եկամուտ՝ Ստամբուլում Թրամփի երկու շենքերի վրա իր անունը ունենալու համար, վեր է դասում Միացյալ Նահանգների ազգային շահերից: Ինչո՞ւ էր նա բազմիցս գովաբանում բռնապետ եւ մարդու իրավունքների գլխավոր ոտնահարող Էրդողանին:

Այս հոդվածը գրելու պահին ռուսական հրթիռներն արդեն ճանապարհին էին դեպի Թուրքիա: Ինչպիսի՞ն կլինի Թրամփի վերջնական որոշումը պատժամիջոցների վերաբերյալ: Արդյոք նա վտանգի՞ կենթարկի ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների ազգային շահերը՝ պարզապես Էրդողանին գոհացնելու համար: Եթե նա այդպես վարվի, ես հուսով եմ, որ ոչ մի ամերիկահայ կամ որեւէ ուրիշ մեկը չի քվեարկի Թրամփի օգտին 2020 թվականին...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике