Նոր Զելանդիայում ոստիկանությունը սուշի բար ներխուժած 2 պինգվինի է «ձերբակալել»
Նոր Զելանդիայում ոստիկանությունը սուշի բար ներխուժած 2 պինգվինի է «ձերբակալել», հաղորդում է USA Today-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ վերջին օրերին երկու անգամ արձագանքել են նույն սուշի բարում պինգվինների հետ կապված կանչերին: Առաջին անգամ պինգվիններն բռնել եւ բաց են թողել ծովում: Երկրորդ անգամ պարզվել է, որ պինգվինին նրա մյուս «ընկերն» է բերել:
Սուշի բարի սեփականատերն ասել է, ձայներ է լսել եւ պինգվինների հայտնաբերել: Նրա խոսքով՝ ինքը նախքան ոստիկանության ժամանումը «ձերբակալել է» պինգվիններն: Բացառված չէ, որ պինգվինները կրկին կհայտնվեն այդ վայրում: