Գագիկ Դաղբաշյան․ Լիովին պատրաստ ենք «Մակեդոնիայի» դեմ պատասխան խաղին
Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում հուլիսի 18-ին կհյուրընկալվի «Մակեդոնիային»։
«Ալաշկերտի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գագիկ Դաղբաշյանը երեւանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է առաջիկա խաղի մասին։
«Շատ լավ ենք պատրաստվել «Մակեդոնիայի» դեմ պատասխան հանդիպմանը, երկու մարզում ենք անցկացրել Սկոպյեում և լիովին պատրաստ ենք առաջիկա խաղին:
Այսօրվա խաղում պետք է գոլ բաց չթողնենք և ձգտենք գոլ խփել: Մեր նպատակը հաջորդ փուլի ուղեգիր նվաճելն ու հայ երրկպագուներին ուրախություն պարգևելն է»,- նշեց փորձառու պաշտպանը:
«Մակեդոնիա» - «Ալաշկերտ» հանդիպումը տեղի կունենա Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին:
Առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել է 3։1 հաշվով։