Բողոքի բազմահազարանոց ցույց՝ Մոսկվայում (ուղիղ)
Մոսկվայում ավելի քան 10-ը հազար մարդ՝ այդ թվում ընդդիմադիր անվանի քաղաքական գործիչներ, մասնակցում են բողոքի ցույցի, պահանջելով մոսկովյան դումայի ազատ և դեմոկրատական ընտրություններ:
Ցուցարարներին վրդովվեցրել է ընդդիմադիր թեկնածուներին սեպտեմբերի 8-ին նախատեսված մոսկվայի դումայի ընտրություններում տարբեր շինծու պատրվակներով չգրանցելու իշխանության գործելակերպը:
Ցույցին մասնակցում են մոսկովյան դումա առաջադրված, սակայն ընտրական կառույցների կողմից չգրանցված Իլյա Յաշինը, Լյուբով Սոբոլը և Դմիտրի Գուդկովը:
Հուլիսի 14-ին ընդդիմադիրները Մոսկվայի ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի նստացույց են նախաձեռնել, սակայն ոստիկաններն անմիջապես միջամտել են, ցրել են ցույցը և ավելի քան 25 ընդդիմադիրների փոխադրել են ոստիկանության բաժանմունք:
Մոսկվայի ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը հրաժարվել է հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Իշխանությունները պնդում են, իբր, թեկնածուների դիմումներում սխալ տվյալներ են եղել: