Զբոսաշրջիկներին տուգանել են Ռիալտոյի կամրջին սուրճ պատրաստելու համար
Ոստիկանությունը Վենետիկում տուգանել է գերմանացի զբոսաշրջիկներին, ովքեր փորձել են սուրճ պատրաստել Ռիալտոյի կամրջի աստիճաններին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
32 և 35 տարեկան անձինք տուգանվել են 950 եվրոյով: Նրանց նաև խնդրել են լքել քաղաքը: Վենետիկը ներկայացրել է մի շարք դեպքերում հասարակական կարգ խախտելու վերաբերյալ օրենքը՝ ներառյալ որոշակի վայրերում պիկնիկ անելու և հասարակական վայրերում շապիկ չհագնելու մասին:
Բեռլինցի զբոսաշրջիկներին հայտնաբերել են կամրջին սուրճ պատրաստելիս: Նրանց մասին ոստիկանությունում հաղորդում է տվել անցորդը:
Վենետիկի քաղաքապետն ասել է, որ պետք է հարգեն քաղաքը և այն անքաղաքավարի զբոսաշրջիկները, ովքեր գնում են այնտեղ ու անում, ինչ ուզում են, պետք է դա հասկանան: Նա նաև շնորհակալություն է հայտնել տեղի ոստիկաններին, որոնց շնորհիվ զբոսաշրջիկները կտուգանվեն ու կհեռացվեն քաղաքից: