Հնդկաստանը կանցկացնի առաջին տիեզերական զորավարժությունները
Մինչեւ այս շաբաթվա վերջ Հնդկաստանի զինված ուժերը նախատեսում են անցկացնել IndSpaceEx անվանումով երկրի պատմության մեջ առաջին պատմական զորավարժությունները: Այս մասին հաղորդում է Times of India թերթը, վկայակոչելով Հնդկաստանի կառավարությունում աղբյուրին:
«Վարչապետ Նարենդրա Մոդին նշել է, որ 2019-ին հակաարբանյակային զենքի անցկացված փորձարկումները կբարձրացնեն մեր երկրի պաշտպանունակությունը:
Դրան համապատասխան՝ IndSpaceEx-ը կցուցադրի Հնդկաստանի ԶՈՒ պատասխանները տիեզերքում հակամարտության հնարավոր էսկալացիային, հաղոդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Չինաստանի հարձակողական կարողության հզորացման հետ Հնդկաստանը «պարտավոր է պայմաններ ստեղծել տիեզերքում իր շահերի պաշտպանության համար»:
Մարտի 27-ին Մոդին հայտնել էր A-SAT հակաարբանյակային համակարգի բարեհաջող փորձարկման մասին, որի ընթացքում ցածր երկրամերձ ուղեծրում սարք էր խոցվել: Վարչապետի խոսքով, դրա շնորհիվ Հնդկաստանը դարձել է տիեզերական գերտերություն: Հնդկաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ Հնդկաստանը մտադիր չէ տիեզերական սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել եւ փորձարկումն ուղղված չէ կոնկրետ պետության դեմ:
Տեղեկատվությունն այն մասին, որ Դելին աշխատանքներ է տանում է հակաարբանյակային զենքի ուղղությամբ, առաջին անգամ հայտնվել էին 2010 թվականին: