«Փյունիկի» նորեկները՝ Չեռնոգորիայից եւ Մակեդոնիայից
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» ձեռք է բերել Չեռնոգորիան ներկայացնող հենակետային կիսապաշտպան Մարկո Բուրզանովիչին և մակեդոնացի եզրային հարձակվող Դենիս Մահմուդովին, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Բուրզանովիչը 21 տարեկան է։ «Պոդգորիցայի» սան է։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է «Ինտեր Զապրեշիչը»։
Մահմուդովը 29 տարեկան է։ Հոլանդական «Վիտեսի» սան է։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է հոլանդական «Էքսելսիորը»։ Մահմուդովը 2015/16 մրցաշրջանում հանդես է եկել նաև Երևանի «Բանանցում»։