Վրաստանում խմբակային բռնության կազմակերպման մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ խմբակային բռնության կազմակերպման մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին:
Գործը վերաբերում է հունիսի 20-20-ին Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի դիմաց բողոքի ակցիաների ժամանակ բռնությանը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ հաստատվել է, որ խորհրդարանի բռնի գրոհման ժամանակ Իրակլի Օկրուաշվիլին իրեն ուղեկցող անձանց հետ միասին փորձել է եւ ակցիայի մասնակիցներին կոչ է արել ներխուժել խորհրդարանի շենք: Բացի այդ, նա մասնակցել է խմբակային բռնություններին:
Ձերբակալվել է նաեւ ակցիայի 4 մասնակից: Քննության տվյալներով՝ նրանք ագրեսիվ վարք են դրսեւորել, ոստիկաններից խլել վահանները, ծեծել նրանց այդ վահաններով: ՆԳՆ-ում նշել են, որ խմբակային բռնության մեղադրանքով արդեն 17 մարդ է ձերբակալվել, ներառյալ՝ պատգամավոր Նիկա Մելիան: