ԱՄՆ-ը մեղադրել է Հոնդուրասի նախագահին թմրանյութերի շրջանառության մեջ․ Էրնանդեսը հերքում է մեղադրանքները
Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո էրնանդեսը հերքում է ԱՄՆ-ի դատարանի մեղադրանքները, որոնց շրջանակներում ԱՄՆ-ը հայտարարել էր, որ նա կապ ունի թմրանութերի շրջանառության հետ եւ մեղադրել էր էրնանդեսին դրանում։ Նախագահը նաեւ մեղադրում է հանցավոր խմբավորումներին իրենից վրեժ լուծելու ցանկության մեջ, հաղորդում է Reuters-ը։
«Թմրավաճառները փորձում են վրեժ լուծել միակ նախագահից, որն արել է այն, ինչ պետք է աներ»,-հայտարարել է էրնանդեսը մամուլի ասուլիսի ժամանակ՝ բացահայտելով երկրում թմրավաճառությունը սահմանափակելու շուրջ իր ջանքերի մանրամասները։
Հոնդուրասի նախագահը հատկապես կտրուկ հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները, որ ներգրավված է եղել դավադրության մեջ իր քարոզարշավը ֆինանսավորելու նպատակով։
Հոնդուրասի նախագահին մեղադրած Univision հեռուստաալիքը ներկայացրել է 44 էջից բաղկացած փաստաթուղթ, որում նշված է նախագահի եղբոր՝ Խուան Անտոնիո (Թոնի) Էրնանդեսի նկատմամբ դատավարության մասին․ փաստաթղթում կան նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վկայությունները։
«Դրանք կեղծ մեղադրանքներ են՝ թմրավաճառների կողմից ներկայացված»,-ասել է էրնանդեսը։
Էրնանդեսը, որը կրթությամբ իրավաբան է եւ ունի ավանդական հայացքներ, ընտրվել էր 2014 թվականին։ Նա հայտնի է իր կոշտ հայացքներով թմրավաճառության եւ փողոցային հանցագործության դեմ։
Մայիսին էրնանդեսը հայտնվել էր ԱՄՆ-ում ընթացող դատավարության կիզակետում, որի շրջանակում մեղադրանքներ էին առաջադրվել նրա եղբորը թմրանյութերի շրջանառության համար։