Ռիո Ֆերդինանդ․ «Մանչեսթեր Սիթին» սուպերգավաթը նվաճեց առանց 3 ամենակարեւոր խաղացողների
Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը փոխչեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» նկատմամբ Անգլայի Սուպերգավաթի խաղում։ Ֆերդինանդն այժմ BT Sport-ի ֆուտբոլային փորձագետն է։
«Գվարդիոլայի թիմը հաղթեց առանց Լապորտի, Ֆերնանդինյոյի եւ Ագուերոյի։ Այս ֆուտբոլիստներն անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» ամենակարեւոր խաղացողներն էին։ Սա ցույց է տալիս թիմի կազմի խորությունը։ Բոլոր մրցաշարերում տիտղոսի համար պայքարում դիմանալու համար պետք է ունենալ կազմի խորություն եւ որակ։ Սա ահավոր փաստ է «Մանչեսթեր Սիթիին» մարտահրավեր նետողների համար»,- ասել է Ֆերդինանդը։
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով։
Հետխաղյա 11 մետրանոցներով մանչեսթերյան թիմը հաղթանակ էր տարել՝ 5։4։