Сегодня: 25 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշալի» աճի հեքիաթային բնույթը. Հրանտ Բագրատյան

ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2019թ առաջին կիսամյակի պաշտոնական արդյունքները մտահոգիչ են։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

«Տնտեսական աճը կազմել է 6.5%։ Սա կայուն ցուցանիշ է, քանզի ի տարբերություն ապրիլի, մայիսի և այլն ցուցանիշների, երբ թմբկահարվում էին միայն դրական դինամիկա ունսեցող ճյուղերը, այս անգամ ընդգրկված են տնտեսության բոլոր հատվածները։ 9.7, 9.2, 7.1 և այլն տոկոսներ չկան։ Կիսամյակի թիվն է՝ 6.5։ Ընդ որում տնտեսական քաղաքականությունը նույնն է, ինչ նախկինում՝ զարգացում հիմնված սպառման ընդլայնման վրա։ Սա ոչ միայն տնտեսական հեղափոխություն չէ, այլև չի տարբերվում նախկինում վարած մակրոտնտեսական քաղաքականությունից։ Տնտեսական հեղափոխություն (չնայած, չեմ սիրում այս բառակապակցությունը) կլիներ, զորօրինակ, իմ նախորդ ստատուսում շարադրած ներդրումային զարգացման մոդելը։

Ինչևէ, թվում է, թե 6.5%-ն էլ վատ չէ։ Սակայն հենց որ կանգ ես առնում այդ աճի որակի վրա, ապա հիասթափությունը պաշարում է քեզ։ Նախ, 2018-ին ադ նույն ժամանակահատվածում տնտեսական աճը եղել է 8.7%։ Այն ժամանակ ասվում էր, որ տեսեք դեռ ինչէր են լինելու։ Մասնավորապես, տնտեսության կառուցվածքը Փաշինյանը քննադատում էր և ասում, որ այդ ի՞նչ տնտեսություն է որ։ Անցել է 1 տարի։ Աճի գլխավոր գեներատորը` խաղերն են, ամեն տեսակի Vivaroner-ն ու Toto-ները, որոնք ներառված են զվարճությունների մեջ, ինչպես նաև ավտոմեքենաների առևտուրը (առանց մասնագիտացված խանութների միջոցով իրականացրած առևտրի) ։ Առաջին կիսամյակում սրանց 30%-ոց աճի շնորհիվ ապահովվել է նշված 6.5%-ից 2-ը։ Իրական տնտեսական աճը սոսկ 4.5% է։ Ի՞նչու ենք զգուշանում աճի նման «աղբյուրներից»։ Դրանք (1) սպեկուլյատիվ են, չեն կարող հիմք հանդիսանալ հաջորդիվ տնտեսական աճի համար (2), կրում են ժամանակավոր բնույթ (3) և (4) նման աճերի վրա ծախսված ռեսուրսները կորուստ են տնտեսական համակարգի համար։ Իհարկե, կա փոքրիկ օպտիմիզմ. մշակող արդյունաբերությունն, օրինակ, աճել է 8.7%։ Բայց աճի տեմպի առաջանցիկությունն այնքան չնչին է, որ տնտեսության կառուցվածքի դինամիկան, միևնույնն է, բացասական է։

Մակրոտնտեսական թվերի հակասականությունը նորից կասկածներ են առաջացնում ԱՎԿ կողմից դրանց կեղծելու մեջ։ Այսպես, չնայած տնտեսական աճին, 2019-ի առաջին կիսամյակում բեռնափոխադրումները կազմում են 2018-ի առաջին կիսամյակի 42.5%-ը։ Շինարարության մեջ ներկայացված է 4.7% հավելաճ, մինչդեռ, օրինակ, ցեմենտի կամ ապրանքային բետոնի համապատասխան աճ չկա։ Վատ իրավիճակ է գյուղատնտեսության ոլորտում. 7.4% անկում։ Պետք է ուշքի գալ և վերականգնել գյուղնախարարությունը։

Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշալի» աճի մասին դատողություննների հեքիաթային բնույթը։ Այսպես, 1 տարում գործազուրկների թիվն ավելացել է 16 հազ մարդով և կազմել 253.6 հազ մարդ։ Զբաղվածության մակարդակն իջել է 44%-ից իջել է 43.8%-ի, գործազրկությունը 21%-ից դարձել է 21.9%։ Վարչապետի ասածներն աշխատատեղեր ստեղծելու մասով իրականությանը չեն համապատասխանում։ Նորերն, ինչպես եղել է միշտ, այո ստեղծվել են։ Բայց ավելի շատ փակվել է։ Կտրուկ ավելացել են հանցագործությունները։

Ծնվածների թիվը պակասել է, իսկ մահացածներինը ավելացել։ Արդյունքում՝ բնակչության թիվը պակասել է։ Արտագաղթի մասով հստակ թվեր, ինչպես առաջ էր, այլևս չեն հրապարակվում։ Այնուամենայնիվ, ռուսական աղբյուրների համաձայն, ՀՀ-ից ներգաղթն ավելացել 2,5 անգամ։ Ընդհանուր առմամբ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել 5.6%-ով, իսկ գները սոսկ 2%-ով։ Ավելի խորը վերլուծությունն, ավաղ, օպտիմիստական չէ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 3 տոկոսով։ Իսկ ահա աշխատավարձի աճի կուտակայիննի մասով հարցեր կան. դրանք չպետք է ներգրավվեն 5.6%-ի մեջ։ Այս պահին դրանք ծախս են և ոչ թե եկամուտ։ 45 տարի հետո կներգրավեք որպես եկամուտ։

Առկա է արտահանման անկում՝ 0.5%. ընթացիկ դոլարային գներով։ Համադրելի գներով, ցավոք, այս ցուցանիշը չկա։

Հաջորդիվ անդրադառնալու եմ բյուջեին, պետական պարտքին, բանկային համակարգին, պետական ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերին, ինչպես նաև համաշխարհային տնտեսության մեջ տիրող իրավիճակին 2019թ օգոստոսի 5-ից հետո (երեկ ԱՄՆ -Չինաստան տնտեսական հակամարտությունը նոր փուլ մտավ, բորսային ինդեքսներն ընկան 3-5% և այդ ամենը կարող է հանգեցնել նոր տնտեսական ճգնաժամի աշխարհում)»,-գրել է Բագրատյանը:

 

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике