Սախարովի պողոտայի հանրահավաքին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ (լուսանկարներ)
Մոսկվայի Սախարովի պողոտայում այսօր տեղի ունեցած ազատ ընտրությունների պահանջով ակցիային «Սպիտակ հաշվիչ» շարժման տվյալներով՝ մասնակցել են շուրջ 49,9 հազար մարդ, գրում է meduza.io-ն:
Հաղորդվում է, որ ակցիային, չնայած Մոսկվայի քաղաքապետարանի նախազգուշացումներին, հանդես են եկել մի շարք կատարողներ: Հանրահավաքն ավարտվել է առանց խոշոր պատահարների. դրա ավարտին շատ մասնակիցներ գնացել են զբոսնելու Մոսկվայի կենտրոնում: