Գերմանիայի գավաթ. «Բավարիան» հաղթեց «Էներգիին» (ֆոտո)
Գերմանիայի գավաթի առաջին փուլի խաղում Մյունխենի «Բավարիան» մրցեց «Էներգիի» հետ: Գերմանիայի չեմպիոնը խնդիրներ չունեցավ և հաղթանակի հասավ 3:1 հաշվով:
Մյունխենցիների կազմում գոլերի հեղինակ դարձան Լևանդովսկին, Կումանը և Գորետցկան, իսկ «Էներգիի» միակ գոլը 11 մետրանոցից խփեց Բերկան Տազը:
«Էներգի» - «Բավարիա»՝ 1:3
Բերկան Տազ, 90 (11մ.) - Ռոբերտ Լևանդովսկի 32, Կինսգլի Կուման 65, Լեոն Գորետցկա 85