Մոսկվայի մոտ վթարային վայրէջքից հետո հոսպիտալացվել է 10 մարդ
Մոսկվայի մոտ վթարային վայրէջքից հետո հոսպիտալացվել է 10 մարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ տարածքային վարչությանը:
«Տուժածների թիվը հասել է մինչեւ 10-ի, երեքը երեխաներ են: Նրանց տեղափոխում են Ռամենսկու ԲԿ»,- ասել են վարչությունից:
Տուժածների մոտ առկա էին սալջարդեր եւ քերծվածքներ:
Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող «Ուրալյան ավիաուղիների» օդանավը Ժուկովսկի ծայրամասում Ռիբինսկոյե գյուղի մոտ վթարային վայրէջք էր կատարել եգիպտացորենի դաշտում: Օդ բարձրանալուց հետո օդանավի շարժիչի մեջ թռչուն էր ընկել, այն բռնկվել էր, անիվների կանգնակները կոտրվել էին, եւ օդանավը նստել էր «փորի վրա»: Օդանավում եղել է 234 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները: Ուղեւորներին տարհանել են փչովի սանդուղքներով: Սվերդլովի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշեւը օդաչուներին հերոսներ է անվանել՝ նշելով, որ նրանց վարպետությունն ու դիմացկունությունը օգնել են փրկել մարդկային կյանքերը: