«Մանչեսթեր Սիթիի» նախագահը պատմել է, թե Մեսին ինչ պատասխան է տվել իրեն
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը որոշ ժամանակ առաջ ցանկացել է պայմանագիր կնքել կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի հետ:
«Երբ Գվարդիոլան գլխավորեց «Մանչեսթեր Սիթին», մենք ցանկանում էինք թիմ հրավիրել Մեսիին: Գվարդիոլային խնդրեցի, որ բանակցի Մեսիի հետ: Մենք նրան առաջարկեցինք 3 անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան նա ստանում էր «Բարսելոնայում», սակայն նա հրաժարվեց նույնիսկ լսել մեզ»,- «Մանչեսթեր Սիթիի» նախագահ Խալդուն Ալ-Մուբարաքի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հավելենք, որ Լիոնել Մեսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: 32-ամյա հարձակվողին «Բարսելոնան» վճարում է տարեկան շուրջ 50 միլիոն եվրո: