Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է, ռուբլին՝ էժանացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 19-ին, կազմել է 475.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.16 դրամ (աճել է 0.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 576.71 դրամ (նվազել է 1.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.12 դրամ (նվազել է 0.10 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 262.56 դրամ, ոսկի՝ 23,184.63 դրամ, պլատին՝ 12,745.62 դրամ: