«Յուվենտուսի» կիսապաշտպանը հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում
Թուրինի «Յուվենտուսի» ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը կարող է մարզական կարիերան շարունակել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայում», հայտնում է TyC Sports-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» 60 միլիոն եվրո կվճարի Բենտանկուրի տեղափոխության դիմաց: Տեղափոխության արժեքի կեսը կստանա արգենտինական «Բոկա Խունիորսը», որին պատկանում է Բենտանկուրի տրանսֆերային իրավունքի 50 տոկոսը:
Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Բենտանկուրը մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
22-ամյա Բենտանկուրը «Յուվենտուս» է տեղափոխվել 2017 թվականին: