Կեւին Դե Բրույնեն սահմանել է Պրեմյեր լիգայի ռեկորդ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն 50-րդ գոլային փոխանցումն է կատարել Պրեմյեր լիգայում։ Նա այդ ցուցանիշին հասել է 123 խաղում, ինչը Պրեմյեր լիգայի ռեկորդ է։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որին 50 գոլային փոխանցման համար պահանջվել էր 141 հանդիպում, իսկ դրանից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղ Էրիկ Կանտոնան 50 գոլային փոխանցում կատարել էր 143 խաղում։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 3։1 հաշվով հաղթել է «Բորնմութին»։