Նավթի համաշխարհային գներն աճում են
Երեքշաբթի՝ օգոստոսի 27-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,63 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 53,98 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,51 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 59,00 դոլարի: