Մալայզիայի նախկին վարչապետը դատարանի առաջ Է կանգնել 547 մլն դոլարի կոռուպցիայի մեղադրանքով
Մալայզիայի Գերագույն դատարանն օգոստոսի 28-ին ձեռնամուխ Է եղել 1MDB պետական ներդրումային հիմնադրամի շուրջ 547 միլիոն դոլար գումարի միջոցների հափշտակման մեջ նախկին վարչապետ Նաջիբ Ռազաքի մեղադրման քրեական գործի քննությանը: Այդ մասին հայտնել Է Bernama գործակալությունը:
Գլխավոր դատախազի տեղակալի ավագ օգնական Գոփալ Ռամն ընթերցել Է Նաջիբին առաջադրված մեղադրանքները հիմնադրամի միջոցների՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակման համար պաշտոնեական դիրքի օգտագործման, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Ամբաստանյալը, որին ավելի վաղ ազատ են արձակել գրավով, բոլոր առաջադրված մեղադրանքները ժխտում Է՝ պնդելով, թե դրանք բոլորը քաղաքական դրդապատճառ ունեն: Առաջին օրը կհարցաքննվի վեց վկա: Ինչպես սպասվում Է, ընդամենը դատավարությանը կանչված Է ավելի քան 60 վկա: Առնվազն մի քանի մեղադրանքով նախատեսված Է բանտարկություն մինչև 20 տարի ժամկետով, ինչպես նաև մարմնական պատիժներ ռոտանգյան փայտերով հարվածների տեսքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: