«Փյունիկ»-ի և ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել «Լոկոմոտիվ»-ում. աղբյուր
«Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը մոտ ժամանակներս կարող է հայտնվել Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է «Լոկոմոտիվ»-ի նախկին մարզական տնօրեն, «Փյունիկ»-ի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի մարզչական շտաբի անդամ Յուրի Նագայցևը: Փոխանցում է Armsport-ը:
Ազգային հավաքականի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում Հայաստանի առաջնությունում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 8 գոլի հեղինակ: Այս մրցաշրջանում նա առայժմ բարձրագույն խմբում մասնակցել է 1 հանդիպման: «Փյունիկ»-ի կազմում ֆուտբոլիստը ԵԼ որակավորման փուլի
5 խաղի է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ: