Նարկոբարոն Էլ Չապոն իր տիկնոջ հետ կթողարկի հագուստի սեփական շարքը
Բանտում գտնվող նարկոբարոն Էլ Չապո կեղծանվամբ Ջոակին Գուզմանն իր 29-ամյա տիկնոջ՝ Էմմա Քորոնել Էյսպուրոյի հետ որոշել է զբաղվել հագուստի սեփական բրենդի թողարկմամբ, հաղորդում է Independent-ը:
Հայտնի է, որ նարկոբարոնը հավանություն է տվել այդ գաղափարին՝ անգամ հաշվի չառնելով, որ նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
New York Daily News-ին տված հարցազրույցում նրա կինը՝ Գուզմանան, հայտարարել է, որ նոր բրենդային հագուստի «մեխը» կլինի Էլ Չապոյի ինքնագիրը:
Նշվում է, որ բրենդն արդեն ունի իր վեբ-կայքը, իսկ Էլ Չապոյի փաստաբան Մարիել Քոլոն Միրոն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ բրենդի առաջին արտադրանքը կթողարկվի արդեն գալիք ամռանը: