Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Այսուհետ մեքենաների «ժամանակավոր» համարանիշ կտրամադրվեն նաեւ մաքսային մարմինների կողմից

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ի նիստում հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, ըստ որի՝ ավտոմեքենայի մաքսազերծումից հետո  «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր կարող են հատկացվել նաեւ տրանսպորտային միջոցների առեւտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպում իրականացնող մաքսային մարմինների կողմից, ինչի շնորհիվ անձանց համար հնարավորություն կստեղծվի համարանիշերի տրամադրումը ապահովել անմիջականորեն տրանսպորտային միջոցների բացթողման ժամանակ, այդպիսով ապահովելով մեկ պատուհանի միջոցով որոշ ծառայությունների տրամադրման հնարավորությունը:

Ըստ որոշման հիմնավորման՝  նշվածը կխնայի ինչպես պետական ծառայությունների աշխատանքային եւ ժամանակային ռեսուրսի օգտագործումը, այնպես էլ կնպաստի հայտարարատուների ժամանակի ծախսի կրճատմանը եւ կբացառի պետական մարմիններին բազմակի դիմելու անհրաժեշտությունը:  

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշյալ որոշմամբ մաքսային ձեւակերպումների ավարտից հետո բաց թողնվող տրանսպորտային միջոցներին ժամանակավոր համարանիշեր տրամադրելու գործընթացի կարգավորմամբ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այն դեպքերում, երբ մաքսային մարմինը եւ ոստիկանությունը նույն վայրում տեղակայված չեն, մեր հայրենակիցները մաքսային ձեւակերպումից անմիջապես հետո երբ պետք է գնան հաշվառման համար ստանալու, այս ժամանակահատվածում չեն ունենում որեւէ հաշվառման համար, որն անթույլատրելի է։

Նշենք, որ գործող կարգավորմամբ՝ «ժամանակավոր» տեսակի համարանիշեր տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից, ինչի հետեւանքով, մաքսային ձեւակերպումների ավարտից հետո  անհրաժեշտություն է ծագում դիմել Ճանապահային ոստիկանությանը համապատասխան համարանիշ ստանալու համար, ինչպես նաեւ առաջացնում է տրանսպորտային միջոցները վարում առանց հաշվառման համարանիշերի վարելու եւ «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների խախտման ռիսկեր:

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան