«Ռոսիա 24»-ը ռեպորտաժ է պատրաստել Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննարկումը ՀՀ ՍԴ կողմից հետաձգելու մասին
Ռուսական «Ռոսիա 24» պետական միջազգային շուրջօրյա հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել այն մասին, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը հետաձգել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննարկումը:
«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2 դիմումների նախնական քննարկումը՝ նրան առաջադրած մեղադրանքների Սահմանադրությանը համապատասխանելու մասին, Հայաստանի Սահմանադրական դատարանը կսկսի սեպտեմբերի 3-ին: Դատարանը կքննի նախկին նախագահի պաշտպանության դիմումները՝ ըստ նրա մեղադրանքի զրպարտության հանցանշանների եւ հանցագործություն պատրաստելու վերաբերյալ: Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման եւ կաշառք տալու մեջ»,- նշված է ռեպորտաժում: