ՊՆ եւ ԱԳՆ նախարարներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության լրատվության ծառայությունից։
Նախարարները Երեւանում անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի եւ Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: