Եղանակը՝ Հայաստանում. շոգի վերջնական անկում
Օգոստոսի 29-ին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ՝ հյուսիսարեւմտյան քամու մինչեւ 15-20 մ/վ ուժգնացմամբ: Տեղ-տեղ տեղումներն ինտենսիվ կլինեն: Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Կայծակի ժամանակ հնարավոր է՝ քամու մինչեւ 15-20 մ/վ ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +29+31:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+23,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը՝ +20+23,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +27+29,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` +7+12, ցերեկը՝ +20+23,
Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,
Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը` +22+27,
Արագածոտնի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը՝ +28+30,
Արարատում գիշերը` +16+21, ցերեկը՝ +29+31,
Արմավիրում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +29+31,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+21, ցերեկը՝ +29+31,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +15+20, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +20+24 (հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +25+30):