Լոռու մարզում Mercedes-ը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր (ֆոտո)
Երեկ՝ օգոստսոի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 18:30-ի սահմաններում Վրաստանի սահման-Վանաձոր ավտոճանապարհի Մ6 միջպետական ճանապարհի 26-րդ կմ հատվածում Ախթալա քաղաքի բնակիչ, 33-ամյա Իշխան Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Իշխան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: