Сегодня: 16 Октябрь 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ Աժ պատգամավորի պաշտոնը պետական-քաղաքական պաշտոն է, և ինքը կարող է զբաղվել գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքով․Միքայել Մելքումյան

 Երեկ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դիմել է ԱԺ նախագահին  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի պատգամավորական մանդատի դադարեցման խնդրով՝ հիմնավորելով, որ վերջինս, լինելով ԱԺ պատգամավոր, միաժամանակ հանդիսանում է ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կամակերպման ամբիոնի վարիչ։

Այս առիթով Slaq.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ և փորձել պարզել մանրամասներ․ «Ամբիոնի վարիչը համարվում է գիտամանկավարժական մասնագիտություն։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ Աժ պատգամավորի պաշտոնը պետական-քաղաքական պաշտոն է, և ինքը կարող է զբաղվել գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքով։ Այս առումով պաշտոնական դիրքորոշում կա, որ մեկը մյուսին չի հակասում։ Հանրապետությունում բազմաթիվ մարդիկ զբաղեցնում են այդ պաշտոնը և  այլ աշխատանքով են զբաղվում»։

Միքայել մելքումյանը  մեզ հետ զրույցում ընդգծեց նաև, որ ԱԺ պատգամավորի աշխատանքը ժամային ռեժիմով սահմանափակված չէ, այսինքն օրենքի որևէ հակադրում չկա․ «Ես որևէ բանի կառչած չեմ,իմ կուսակցության ծրագիրն եմ իրականացնում, 2012թ-ից պատգամավոր եմ, եթե կլինեն իրավական հակասութուններ, ապա ես պատրաստ եմ թողնել ամբիոնի վարիչի պաշտոնը, բայց գործող կարգի համաձայն՝ այս համատեղելիությունը լրիվ տեղավորվում է օրենքի սահմաններում։ Ես նվիրված եմ իմ գործին, փորձառու պատգամավոր եմ, որևէ հակադրություն այստեղ  չեմ տեսնում»,-նշեց պատգամավորը։

Тамара Варданян: Результаты приема - 2019 превзошли все оптимистические ожидания В Ереване стартовал международный фотофестиваль – при содействии благотворительного фонда «Товмасян» Презентация Международной START-UP программы в Ереване PR директор Emerging Talents Milan: уверен, мы еще услышим об армянских дизайнерах Пашинян посетит офис all.me. Визит был намечен во время встречи с представителями компании в рамках ПМЭФ-2019 Непонятный ,,запутанный клубок” вокруг имени консула РА в Лионе Триумф компании "Добрый Самаритянин" продолжается. Экологически чистые и качественные мясные продукты, произведенные местными производителями Кто такой Артак Галстян, который поднял вопрос судей? Новый взгляд на мясо-молочные продукты Почему компания «Бари Самараци» не работает с «Нор зовком» Чем неугодны братья Саркисовы новым властям?