Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։
Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Վարչապետի մամուլի ծառայությունից, վարչապետ Փաշինյանը շնորհավորել Բակո Սահակյանին ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում: