Արտակարգ իրավիճակների նախարարությունում քննարկում է տեղի ունեցել
Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել օգոստոսի 30-ին, որի ընթացքում ամփոփվեցին օգոստոսի 23-30–ը հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները:
Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցներով հանդես եկան ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետեր:
«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում և «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհը մարելուց հետո ԱԻՆ իրականացրել է ուսումնասիրություններ՝ թունավոր նյութեր հայտնաբերելու նպատակով: Հետազոտության արդյունքում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել: «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում կատարվում է սննդի ոչնչացում՝ ըստ վարչապետի հանձնարարականով ստեղծված խմբի նիստում ընդունված որոշաման կարգի, հետագա համաճարակներից խուսափելու նպատակով: «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում իրականացվում է հերթապահություն:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև ՓԾ ծառայողներին հատկացվող պարգևավճարների մասին: ՓԾ պետը ստորաբաժանումների ղեկավարներին հավաստիացրեց, որ նախարարի հրամանով, նվիրումով իր առաքելությունը կատարած փրկարարը պարգևատրվելու է ըստ արժանավույն:
Խորհրդակցության ավարտին ՓԾ պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին: Հանձնարարեց Սեպտեմեբրի 4-ին ԱԻ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթն անցկացնել պատվով՝ հանուն փրկարարի կատարված հերոսական աշխատանքի: