Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ես ապշած եմ դատաքննության ընթացքից, դատարանն անում է այն, ինչ ակնկալվում է իրենից․ Գագիկ Խաչատրյանի փաստաբան

Դատարանը մեր հակափաստարկներից որեւէ մեկին չի անդրադարձել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով դատաքննությանը եւ դատարանի որոշմանը՝ կալանավորելու Գագիկ Խաչատրյանին։

 «Մենք խորությամբ հակափաստեր ենք ներկայացրել, ընդ որում դրանք՝ գործի նյութերի եւ մեղադրանքի վերաբերյալ են։ Եվ այդ հակափաստարկների վերաբերյալ որեւէ հակառակ դիրքորոշում անհնար էր ներկայացնել, որովհետեւ գործում չկային այնպիսի նյութեր, որոնք կարող էին չեզոքացնել մեր հակափաստարկները»,- ասաց փաստաբանը։ 

Ըստ փաստաբանի՝ դատաքննությունը ձեւական բնույթ էր կրում․ «Երեք օրվա քննությունն ընդամենը ձեւկան քննություն էր եւ որեէ նշանակություն չուներ, թե ինչ փաստեր են ներկայացվում, եւ արդյոք հակառակ կողմը կարողանում էր դրանք հերքել կամ չհերքել»։

Երեմ Սարգսյանը պնդեց, որ կալանավորման հիմքեր չկային, նշեց, որ ուղիղ 6 ամիս Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը ստորագրությունն էր չհեռանալու մասին  եւ այդ 6 ամսվա մեջ նա երբեւէ չի փորձել թաքնվել, երբեւէ չի խոչընդոտել քննությանը, երբեւէ նոր հանցանք չի կատարել․ «Թե ինչու հանկարծ մտավախություն ունեցան, որ կարող է թաքնվել, որեւէ պատճառաբանություն անհնար էր ներկայացնել։ Այսքան ժամանակ դատարանը մտավախություն չուներ եւ հանկարծ ունեցավ, որ կարող է մեղադրյալը թաքնվե՞լ, այսքան ժամանակ որ չի թաքնվել, հիմա՞ պետք է թաքնվեր։ Գագիկ Խաչատրյանն անգամ Երեւանից հասել է Ծաղկաձոր, մասնակցել խուզարկություններին, եթե փախչելու մտադրություն ունենար, չէր անի»։

Փաստաբանը հայտնեց, որ ըստ մեղադրանքի՝ վատնված գումարը, որի համար մեղադրվում է իր պաշտպանյալը, մոտ 200 միլիոն դրամ է, սակայն ըստ նրա՝ ինչ որ կատարվեց դատարանում, ընդհանրապես կապ չուներ իրավաբանության հետ․ «Դատարանի որոշման մեջ հիմնավորումներն ու պատճառաբանությունները, թե ինչու կալանվորվեց։ Ես ապշած եմ դատաքննության ընթացքից»։

Նա նշեց, որ անպայման բողոքարկելու են դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի որոշում է կայացրել բավարարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Դատարանը, սակայն ոչ իրավաչափ է համարել Խաչատրյանին ձերբակալելու որոշումը։

Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե Հովհաննիսյան Ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ Տավուշից Զորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա Սողոմոնյան Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ,տեխնիկական բազան.Հրայր Կամենդատյան Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը