Խոշոր ու ողբերգական ավտովթար Վրաստանում. բախվել են մի քանի ավտոմեքենա. որոնց մեջ կա հայկական ու ադրբեջանական համարանիշներով. կա 2 զոհ, 17 վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։
Ժամը 03։00-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ Ford և BMW մակնիշի։ Ավտոմեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, որոնցից մեկը 26-ամյա Մարինե Քիշմանյանն էր, իսկ 17 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարված ավտոմեքենաներից մեկը եղել է ադրբեջանական համարանիշներով, իսկ մեկն էլ՝ հայկական։ Հայկական միկրոավտոբուսը Երևանից մեկնում էր Բաթումի։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ