Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 62-ամյա վարորդը МАЗ մակնիշի՝ բետոնով բարձված «բետոնուզելով» կողաշրջվել է
Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Վահագն Մ-ն իր վարած МАЗ մակնիշի 35 ԼM 848 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 35 կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Գավառի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գավառի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Գարիկ Դավթյան գլխավորությամբ։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ